Սովետի տարիներից մնացած, անլար
ու փտող հեռագրասյուներն անգամ
ճչում են.
- Հայաստանը կործանվու՜մ է...
Այդ դեպքում, էլ ո՞ր սև օրվա համար եք պահում, ըստ ձեզ,
ազգ համախմբող, ազգ փրկող միակ բալասան -էլիքսիրը՝
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ:
Դե բերե՞ք, տոգորեք, պատվաստում արեք, փրկեք:
Թե՞ չկա նման բան, գոյություն չունի նման գաղափար ու
գաղափարախոսություն:
Թե կա՛, հրապարակ իջեցրեք, թե չկա, գոնե մտածեք, թե որքան պոպուլիզմի ու պրոպագանդայի քամու բերանն ընկած փետուր եք...
ՈՒ այդպես ամեն հարցում:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ